• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական15:55, 10 Սեպտեմբեր 2024

Թուրքիան բալիստիկ հրթիռների փորձարկման համար ցանկանում է Սոմալիում բազա հիմնել

Թուրքիան բալիստիկ հրթիռների փորձարկման համար ցանկանում է Սոմալիում բազա հիմնել

Թուրքիան Սոմալիի հետ բանակցություններ է վարում այդ երկրում բալիստիկ և տիեզերական հրթիռների փորձարկման նպատակով բազա հիմնելու շուրջ։ Անանուն մնալ ցանկացող աղբյուրները հայտնել են, որ Անկարան հեռահար փորձարկումներ իրականացնելու համար ընտրել է Սոմալիի դիրքը, քանի որ այն գտնվում է Աֆրիկա մայրցամաքի արևելյան ծայրին և լավագույնս հարմար է Հնդկական օվկիանոսին ուղղված արձակումներ իրականացնելու համար:

Վերջին տարիներին Թուրքիան ավելացրել է իր ազդեցությունը Սոմալիում պաշտպանական համագործակցության և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։ Նշվում է, որ օրինակ «Վագներ» վարձկաններն այնքան պահանջված չեն, որքան Թուրքիայի «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը, որոնք արդեն ձեռք են բերել 11 Աֆրիկյան երկրներ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս 2022 թվականին հայտարարել էր, որ Թուրքիան աշխատում է Tayfun հրթիռների հեռահարությունն ավելացնելու ուղղությամբ: Այս պահին Թուրքիայի ամենաերկար հեռահարության հրթիռը՝ Tayfun-ը, 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին հաջողությամբ ավարտել է փորձարկումները և սկսել արտադրվել: Այն այժմ ունի 561կմ հեռահարություն, որը նախատեսվում է հասցնել 1000 կմ-ի։

TAYFUN-ը, հավանաբար, շուտով կկորցնի Թուրքիայի ամենաերկար հեռահարության հրթիռի համբավը, քանի որ ասպարեզ կգա CENK հրթիռը, որի հեռահարությունը ավելի քան 1000 կմ է։

Թուրքիայի և Սոմալիի միջև 2015թ. ստորագրված ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցելու պայմանագիրը թույլ է տալիս կողմերի տարածքներում ռազմական սարքավորումների համատեղ հետազոտություն և արտադրություն իրականացնել:

Երկու երկրները համաձայնել են ավելի շատ ամրապնդել իրենց պաշտպանական և տնտեսական համագործակցությունը առաջիկա 10 տարում:

Թուրքիան իր արտասահմանյան ռազմաբազաներից ամենախոշորը բացել է Սոմալիում դեռևս 2017-ին։ Այժմ Թուրքիան սպասում է, որ Սոմալիի կառավարությունից ստացված առաջարկի հիման վրա Սոմալիի բաց ջրերում նավթի և բնական գազի պաշարների որոնման համար հորատիչ նավ ուղարկի։

Թուրքիան վերջին տարիներին սեփական բալիստիկ հրթիռների զարգացումը և համալրումը կատարել է՝ հաշվի առնելով աշխարհում բալիստիկ հրթիռների արագ տարածումը և հրթիռային տեխնոլոգիաների առաջընթացը:

Աղբյուր`    gdh DEFENCE

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}