• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:27, 11 Սեպտեմբեր 2024

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կամրապնդի Թուրքիա-Չինաստան հարաբերությունները

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կամրապնդի Թուրքիա-Չինաստան հարաբերությունները

Թուրքիայի «Արտաքին տնտեսական կապերի վարչության (DEİK) Թուրքիա-Չինաստան աշխատանքային խորհրդի» կողմից Ստամբուլում կազմակերպվել է «Win-win (երկուստեք շահելով) ընկալմամբ դեպի դուրս բացվող Չինաստան» խորագրով պանելային քննարկում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների առևտրային և տնտեսական հարաբերություններում առկա համագործակցության խորացմանը:

Ստամբուլում Չինաստանի գլխավոր հյուպատոս Վեյ Խիաօդոնգը, «Ստամբուլի առևտրի պալատի» փոխնախագահ Ահմեդ Օզերը և «DEİK-ի Թուրքիա-Չինաստան աշխատանքային խորհրդի» նախագահ Քորհան Քուրդուօղլուն ընդգծել են, որ երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ:

Խիաօդոնգը հիշեցրել է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի միջև Անկարայում կայացած հանդիպմանը Չինաստան-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման մասով պայմանավորվածություններ են ձեռքբերվել:

Քուրդօղլուն էլ, հիշեցնելով չինական մեքենաշինական «BYD» ընկերության կողմից Թուրքիայում ներդրված 1 մլրդ դոլարի մասին, շեշտել է, որ այն էլ ավելի է բարձրացրել երկու երկրների միջև առկա վստահությունը:

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան ունի երիտասարդ և դինամիկ բնակչություն, ինչպես նաև մրցակցային աշխատուժ և տնտեսական պոտենցիալ, որն էլ հենց օտարերկրացի ներդրողների համար Թուրքիան գրավիչ է դարձնում:

 

Աղբյուր`    İstanbulticaretgazetesi.com/tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}