• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

16:44, 12 Սեպտեմբեր 2024

Middle East Eye. Թուրքիա Պուտինի այցի ձգձգումների պատճառը նրա 2 պահանջներն են

Middle East Eye. Թուրքիա Պուտինի այցի ձգձգումների պատճառը նրա 2 պահանջներն են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հուսով ենք, որ այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ կավարտվեն դրա նախապատրաստական ​​աշխատանքները: Դրանք վաղուց են ընթանում։ Մենք, որպես կանոն, չենք բացահայտում մեր նախագահի այցերի նախապատրաստման բոլոր մանրամասները, դրանք փակ բնույթ են կրում։ Հիմա նույնպես չենք անելու»,- ընդգծել է Պեսկովը:

Հավելենք, որ Middle East Eye-ի հաղորդմամբ՝ Թուրքիա Պուտինի այցի ձգձգումների պատճառը նրա առաջ քաշած պահանջներն են։ ՌԴ նախագահը մասնավորապես ցանկանում է Թուրքիա մեկնել ռուսական կործանիչների ուղեկցությամբ, ըստ աղբյուրների՝ հավանաբար, դա կապված է թռիչքի ընթացքում ինքնաթիռներ խոցելու՝ Ուկրաինայի օդուժի կարողության հետ։

Մյուս պահանջը Պուտինի կացության հարցն է։ Անկարայում գործող Hilton, Sheraton և JW Marriott հյուրանոցները, պատկանում են ամերիկյան ընկերություններին, ինչն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի իշխանությունների մոտ։ Մոսկվան մտավախություն ունի, որ հյուրանոցների այս ցանցերը կարող են բավարար անվտանգություն չապահովել ՌԴ նախագահի համար, հատկապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ներքո:

Ըստ աղբյուրի՝ այս պայմաններում հնարավոր է, որ Պուտինին տեղավորեն հատուկ հյուրատանը, որի պրակտիկան չի կիրառվում նման այցերի ժամանակ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}