Քաղաքական16:15, 13 Սեպտեմբեր 2024
Մոսկվայից մեկնաբանել են Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսքերը։
Վերջինս տեսաուղերձ էր հղել Ղրիմի հարթակի անդամ երկրների առաջնորդների 4-րդ առցանց գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ՝ նշելով. «Ղրիմի վերադարձն Ուկրաինային անհրաժեշտություն է՝ ըստ միջազգային իրավունքի»։
«Ընդհանուր առմամբ, այս թեման պատկանում է մեր և մեր թուրք ընկերների միջև առկա տարաձայնությունների կատեգորիային։ Այստեղ մենք, իսկապես, տարբեր դիրքորոշումներ ունենք։ Մենք չենք հրաժարվում մեր տեսակետը, մեր դիրքորոշումը բացատրելու նպատակաուղղված փորձերից։ Հուսով ենք, որ դա Անկարային թույլ կտա հասկանալ մեզ»,- նշել է Պեսկովը։
Ըստ Պեսկովի՝ մնացած հարցերում Թուրքիան ու Ռուսաստանը շարունակում են զարգացնել հարաբերությունները։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ճնշումը մեղմելու Անկարայի փորձերին, ըստ ռուս պաշտոնյայի, Թուրքիան շարունակում է առաջնորդվել իր շահերով, այդ թվում՝ զարգացնելով առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |