Տնտեսական13:58, 13 Սեպտեմբեր 2024
Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են առևտրի ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի

«Թուրքիայի գրասենյակների և բորսաների միության» (ԹԳԲՄ-TOBB) և ԱՄՆ Առևտրի պալատի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Թուրքիայի առևտրի փոխնախարար Մուստաֆա Թուզջուն հայտարարել է, որ վերջին տարիներին աճել է ամերիկյան ընկերությունների ներդրումերը Թուրքիայում և թուրքական ընկերությունների ներդրումները ԱՄՆ-ում։
Ամերիկյան ընկերությունների թիվը Թուրքիայում հասնում է 2000-ի, իսկ ընդհանուր ներդրումները կազմում են 15 միլիարդ։ Ըստ փոխնախարարի՝ երկկողմ առևտրի ծավալը հասել է ռեկորդային մակարդակի՝ 34 մլրդ դոլարի և 2024-ին հնարավորություն կա այն հասցնել 40 մլրդ դոլարի։ Նախարարը նաև հավելել է, որ օրակարգային հարցերի թվում է ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալները 100 մլրդ դոլարի հասցնելը։
Թուզջուն նաև նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակվում է բազմաթիվ ոլորտներում, հատկապես պաշպանական և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |