Քաղաքական11:31, 13 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի և Ուզբեկստանի միջև ճանապարահին քարտեզի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Տաշքենդում առաջին անգամ եռակողմ ձևաչափով հանդիպում են ունեցել Ուզբեկստանի գործընկերների հետ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ճանապարհային քարտեզի շուրջ, որը երկու երկրների միջև կապահովի կոնկրետ համագործակցության ինստիտուցիոնալիզացումը։ Նշվում է, որ կողմերը ստորագրել են ճանապարահին քարտեզի տեքստը։
Թուրքիայի արտգործնախարարությունը հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի և Ուզբեկստանի նախագահների կամքով քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հարցերից զատ քննարկվել են ահաբեկչության և ծայարհեղականության, անկանոն միգրացիայի և մաքսանենգության դեմ պայքարի համատեղ ուղիները։
Հանդիպումից հետո Ֆիդանը սոցցանցում հանդես է եկել հետևյալ գրառմամբ.
«Ճանապարհային քարտեզը ներառում է ձեռնարկվելիք կոնկրետ քայլեր քաղաքական համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության, առևտրի, տնտեսության և ներդրումների, անվտանգության և ներքին գործերի մշակութային և հումանիտար ոլորտներում։ Եղբայրական Ուզբեկստանում համապարփակ ռազմավարական համագործակցությունը էլ ավելի խորացնելու համար կշարունակենք աշխատանքները»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |