Քաղաքական14:24, 17 Սեպտեմբեր 2024
Ֆիդանը կմասնակցի Հորդանանում Գազայի հարցով կայանալիք նիստին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 18-ին կմասնակցի «Իսլամական համակգործակցության կազմակերպության և Արաբական Լիգայի Գազայի կոնտակտային խմբի» Հորդանանաում կայանալիք նիստին:
Օրակարգում են լինելու Պաղեստինի Գազայի հատվածում տևական հրադադարի հաստատման համար անհրաժեշտ լուծումներին վերաբերող հարցեր:
Նշվում է նաև, որ քննարկվելու են «Մոտ արևելքում գտնվող պաղեստինցի գաղթականներին օգնության և բարեկեցության ՄԱԿ-ի գործակալության» աշխատանքներին ցուցաբերվող աջակցությունը մեծացնելու հետ կապված հարցեր:
Ֆիդանն ուշադրություն է հրավիրելու Պաղեստինի՝ ՄԱԿ ամբողջական անդամ դառնալու և ավելի շատ երկրների կողմից ճանաչվելու կարևորությունը:
Բացի այդ, թուրք նախարարն ընդգծելու է վերոհիշյալ գործընթացին դեմ հանդիսացող Իսրայելի և այլ երկրների վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը:
Նա նաև կրկնելու է իր կոչը՝ կապված Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության մասով դատական գործում էլ ավելի շատ երկրների ներգրավման հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |