Քաղաքական16:52, 17 Սեպտեմբեր 2024
Իրանի նախագահ. «Մոտ ժամանակներս կայցելեմ Թուրքիա»

Իրանի Իսլամական Հանրապտության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է տեղական և արտասահմանյան մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նա նշել է, որ ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։
«Թուրքիան մեր բարեկամն ու ընկերն է։ Բարիդրացիական հարաբերություններից զատ ունենք ազգակցական հարաբերություններ։ Թուրքիայի հետ համատեղ ներդրումներ կատարելը մեր պահանջն ու մոտիվացիան է։ Անպայման կայցելենք Թուրքիա և մեզ մոտ էլ կհրավիրենք քաղաքական գործիչների, գիտնականների և ներդրողների։ Մենք կարող ենք ստեղծել մի երթուղի, որով հանգիստ կարող ենք գալ Թուրքիա, դուք էլ Իրանով հանգիստ կարող եք մեկնել Թուրքմենստան, Պակիստան և Աֆղանստան»,- նշել է Իրանի նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |