Քաղաքական12:02, 18 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ. «Իսրայելը ցանկանում է ընդլայնել պատերազմը»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Լիբանանում զանգելու համար օգտագործվող սարքերի պայթեցման դեպքերին:
Չելիքը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որ Իսրայելի կողմից նման գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը փախչում է միջազգային իրավունքից և ճնշումներից խուսափելու համար մտադրված է ընդլայնել Գազայի պատերազմը:
«Ցանկանում է պատերազմը տարածել դեպի ավելի լայն դաշտ՝ Լիբանանից մինչև Իրան: Սա որևէ կերպ կապ չունի Իսրայելի պաշտպանվելու հետ, այն ամբողջությամբ կապված է Նեթանյահուի ցեղասպանական ցանցի հաշիվների հետ»,-հավելել է նա:
Բացի այդ, նա ընդգծել է, որ ի վերջո Իսրայելը հայտվնելու է միջազգային իրավունքի դաշտում և պատասխան տալու դրա առաջ՝ որակելով նշվածն «անխուսափելի»:
«Նրանք ի վերջո կպատժվեն սրա համար»,-ամփոփել է միտքը Չելիքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |