Քաղաքական15:00, 19 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի նախագահը և գլխավոր ընդդիմադիրը մեկնում են ԱՄՆ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը սեպտեմբերի 24-ին կմեկնի ԱՄՆ-ը՝ մասնակցելու «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ղեկավար կոմիետի նախագահության ժողովին։ Նշվում է, որ նիստը կկայանա սեպտեմբերի 25-ին։
Ակնկալվում է, որ Օզելը ելույթի ընթացքում կանդրադառնա արաբա-իսրայելական հակամարտությանը և կկարդա Անկարայի հռչակագիրը, որը գրվել է «Սոցիալիստական ինտերնացիոնալի կոմիտեի» հետ համատեղ։
Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս սեպտեմբերի 24-ին կմեկնի ԱՄՆ ու ելույթ կունենա ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |