Քաղաքական17:58, 19 Սեպտեմբեր 2024
Կիպրոսի նախագահը և Հունաստանի վարչապետը քննարկել են թուրք-հունական հարաբերությունները

Աթենքում հանդիպել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թուրք-հունական հարաբերությունների կարգավորման գործընթացը և կիպրական հարցը։
Կիպրոսի նախագահը մասնավորապես ընդգծել է. «Կիպրական հարցի լուծման գործում բանակցությունների մեկնարկի համար, պայմաններ ստեղծելու ճանապարհին կշարունակենք առաջ շարժվել ոչ միայն խոսքով, այլ՝ գործով»։
Ըստ Խրիստոդուլիդիսի՝ ներկայիս պայմանները թույլ չեն տալիս լուծել կիպրական հարցը և նախագահը հավելել է, որ այդ հարցի լուծումը ու թուրք-հունական հարաբերությունների կարգավորումը ցույց կտան, որ Հունաստանը և Կիպրոսը տարածաշրջանում հանդիսանում են կայունության և անվտանգության կենտրոն։
Միցոտակիսը. մատնանշելով սեպտեմբերի 24-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը, հայտարարել է, որ Հունաստանը և Կիպրոսը համակարգում են իրենց գործողությունները կիպրական հարցում։ Հանդիպումը այնուհետև շարունակվել է մամուլի համար դռնփակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |