Տնտեսական17:52, 20 Սեպտեմբեր 2024
Ռուսաստանն ամբողջովին լուծել է Թուրքիայի ատոմակայանում ծագած խնդիրը

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում ռուս պաշտոնյան հայտարարել է, որ թե՛ Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի և թե՛ ՌԴ-ի ատոմակայանի տուրբինների հետ կապված խնդիրը լուծվել է:
Պաշտոնյան, ում անունը չի հրապարակվել, հայտնել է, որ խնդիրը լուծվել է ՌԴ-ի պետական էներգետիկ «Rosenergoatom» ընկերության կողմից:
Նմանատիպ հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել նաև ռուսական էներգետիկ ընկերության ղեկավար Ալեքսանդր Շուտիկովը: Նա հայտնել էր, որ տուրբինների պտուտակների հետ կապված խնդիրն ամբողջապես լուծված է:
Նշենք, որ Ռուսաստանի «Ռոսատոմ» միջուկային էներգիայի պետական բաժնետիրության կողմից Մերսինի Գյուլնար շրջանում կառուցված «Akkuyu»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |