Ռազմական09:30, 20 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցել են Ղազախստանում անցկացված զորավարժությանը

Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հարավային Թյուրքիստան նահանգում Թուրքիայի մասնակցությամբ զորավարժություն է անցկացվել:
«Անսահման եղբայրություն-3» զորավարժությանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Կատարի և Պակիստանի հատուկ ջոկատայինները:
Նշված երկրներից ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 400 զինվոր: Զորավարժությունը միտված է եղել բանակների միջև փորձի փոխանակության ապահովմանը և համատեղ գործելու կարողությունների աճին:
Զինվորականների կողմից իրականացվել են գործողություններ, որոնք ենթադրել են տակտիկական կրակային, պարաշյուտային և լեռնային վարժանքեր:
Խաղարկվել է հատուկ գործողության սցենար, ըստ որի, վնասազերծվել են մարդաշատ շրջան ապօրինաբար ներթափանցած զինված խմբավորում:
Նշենք, որ բացի վերոնշյալ երկրներից ևս երկուսը՝ Ղրղզստանը և Հորդանանը, զորավարժությանը մասնակցել են դիտորդի կարգավիճակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |