• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:40, 23 Սեպտեմբեր 2024

Kathimerini. ԱՄՆ-ն Անկարային S-400-ների վերաբերյալ նոր առաջարկ է ուղարկել

Kathimerini. ԱՄՆ-ն Անկարային S-400-ների վերաբերյալ նոր առաջարկ է ուղարկել

Թուրքական լրատվամիջոցներում տարածվում են հունական «Kathimerini» թերթում տեղ գտած լուրերը, որոնց համաձայն՝ Վաշինգտոնն Անկարային նոր առաջարկ է արել՝ ռուսական S-400-ների խնդիրը լուծելու հետ կապված:

Ըստ այդմ՝ ամերիկյան կողմը առաջարկում է S-400 հակաօդային համակարգերը պահել Թուրքիայի Ադըյաման նահանգի Ինջիրլիք քաղաքում տեղակայված իր ռազմաբազայում:

Նշվում է նաև, որ այս առաջարկով խախտված չի լինի նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա համաձայնաթյունը:

Հունական թերթը պնդում է, որ երկու կողմն էլ առաջարկի նկատմամբ դրական են տրամադրված:

Բացի այդ, «Kathimerini» թերթի հետ զրույցում Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը հայտարարել է, որ Սպիտակ տունն ու Պենտագոնն այդ առաջարկը փոխանցել են Թուրքիայի իշխանություններին՝ ընթացիկ տարվա հուլիսին:

«Իմ աղբյուրները ասում են, որ միջազգային գործերի համար պատասխանատու պաշտպանության փոխնախարար Ջելեսթե Վալլանդերը և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում նախագահի հատուկ խորհրդական և Եվրոպայի հարցերով ավագ ղեկավար Մայքլ Քարփենթերը  2024-ի հուլիսի 1-ից 2-ը Թուրքիա կատարած այցի ընթացքում թուրք գործընկերների հետ քննարկել են F-35-ի համաձայնագիրը նորից կյանքի կոչելու մասին:

Նրանք F-35-ի ծրագրում (Թուրքիային) ներգրավելու դիմաց Թուրքիայից պահանջել են, որ կամ S-400-ներն ուղարկվեն ԱՄՆ, կամ տեղափոխվեն Ինջիրլիքի ռազմաբազայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող հատված»,-հավելել է նա:

Հունական թերթը, հիմնվելով այլ աղբյուրների հետ ունեցած զրույցների վրա, նշում է նաև, որ վերոհիշյալ թեմայով ԱՄՆ-Թուրքիա բանակցություններն ակնկալվում է շարունակել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: 

Աղբյուր`    Kronos36.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}