• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:11, 23 Սեպտեմբեր 2024

Թուրք լրագրող. «Ասադն Էրդողանի պես շատ չի շտապում»

Թուրք լրագրող. «Ասադն Էրդողանի պես շատ չի շտապում»

Թուրք լրագրող Ռուշեն Չաքըրը «Medyascope TV»-ի կայքում տեղ գտած հոդվածում փորձել է բացատրել, թե ինչու է Էրդողանն այդքան ցանկանում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

«Ինչու՞ է Էրդողանը համառում հանդիպել Ասադի հետ. 4 պատճառ» վերնագրով հոդվածում հեղինակը տվել է իր իսկ հարցի պատասխանը՝ լուսաբանելով իրավիճակն իր տեսանկյունից:

Որպես առաջին պատճառ` լրագրողը նշել է այն, որ Էրդողանին այլ ընտրություն չի մնացել, քան այն, որ ընդունի Սիրիայում Ասադի վարչակազմի գոյությունը։

Որպես երկրորդ պատճառ՝ նշվում է այն, որ անկախ իր ցանկությունից Էրդողանը զգում է հարկադրվածություն՝ սիրիացի գաղթականների խնդիրը վերահսկողության տակ առնելու մասով:

Որպես երրորդ պատճառ՝ Չաքըրն ընդգծում է, որ Էրդողանը ցանկանում է Սիրիայի հյուսիսում գտնվող և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Քրդական ինքնավար վարչակազմին» վնասազերծելու համար ունենալ Դամասկոսի կառավարության աջակցությունը, թույլտվությունը և նույնիսկ անմիջական մասնակցությունը:

Լրագրողը, որպես 4-րդ պատճառ, առաջ է քաշում Թուրքիայի նախագահի հերթական անձնական նկրտումը.

«Էրդողանը ցականում է, որ Սիրիայի վերակառուցման գործում տեղ ունենա Թուրքիան, առավելապես իշխանամերձ կապալառուները»:

Նման դիտարկումներից հետո Չաքըրը շեշտում է, որ Ասադի ձեռքն էլ ավելի ուժեղ է այս հարցում, ապա շարունակում. «Ինչպես երևում է, Էրդողանը հարկադրված է հաշտվել Ասադի հետ: Անկասկած է նաև այն, որ Ասադը Թուրքիայի պես երկրի հետ այլևս չի ցանկանալու մնալ թշնամի:

Թուրքիայի հովանավորությունը վայելող իսլամական խմբավորումներին վնասազերծող և Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ երկրի մեծ մասը կրկին իր վերահսկողության տակ առնող Ասադն Էրդողանի պես շատ չի շտապում»:

Աղբյուր`    Kronos36.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}