• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական16:13, 24 Սեպտեմբեր 2024

Թուրքիայի ՊՆ նախարարը մասնակցում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական միջազգային տոնավաճառին

Թուրքիայի ՊՆ նախարարը մասնակցում է  Ադրբեջանի ռազմարդյունաբերական միջազգային տոնավաճառին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Ադրբեջանում։ Գյուլերը Բաքվում մասնակցում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության միջազգային տոնավաճառին (ADEX 2024)։  

Գյուլերի հետ Բաքու են մեկնել նաև Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն և օդուժի հրամանատար, գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն։

Տոնավաճառում ցուցադրված է 38 երկրի 270 ընկերության արտադրանք, որտեղ Թուրքիայի  պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիական արտադրանքն ապահովում է ամենամեծ ներկայացվածությունը՝  ցուցադրված է թուրքական շուրջ 50 ընկերություն։ Տոնավաճառում Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովը և Սոմալիի պաշտպանության նախարար Մուհամմեդ Նուրին։

 

Աղբյուր`    haberglobal.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}