Քաղաքական12:55, 24 Սեպտեմբեր 2024
Բլինքեն. «Իրաք-Թուրքիա նավթամուղը պետք է վերագործարկվի»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ամերիկայում անցկացվող «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ:
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող բախումների էլ ավելի սրացումից խուսափելու համար իրականացվելիք քայլերին վերաբերող հարցեր:
Նշվել է նաև, որ հանդիպման ընթացքում երկու կողմն էլ ընդգծել են տնտեսության զարգացման հարցում համագործակցության ընդլայնման և ժողովուրդների միջև կապերի հաստատման գործընթացը շարունակելու, ինչպես նաև ԱՄՆ-Իրաք ռազմավարական համագործակցության մասին:
Բլինքենի գլխավորած գերատեսչության տարածած հայտարարության համաձայն էլ՝ կողմերը փոխանակվել են Իրաք-Թուրքիա նավթամուղի հարցում իրենց տեսակետներով:
«Նախարարը Իրաքի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների շարունակումը խթանելու համար շեշտել է Իրաք-Թուրքիա նավթամուղի վերագործարկման անհրաժեշտությունը և ողջունել մինչև 2030-ը էներգետիկ անկախություն ապահովելու Իրաքի ձգտումը»,-ասվել է Պետդեպի հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |