Քաղաքական11:28, 24 Սեպտեմբեր 2024
Յերլիքայան դժգոհել է Հունաստանի կողմից Թուրքիայի տարածքային ջրերի խախտման առիթով

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հետախոսազրույց է ունեցել Հունաստանի ծովային գործերի և կղզիների քաղաքականության նախարար Քրիստոս Սթիլիանիդեսի հետ:
Յերլիքայան իր անհանգտստությունն է հայտնել հունական առափնյա անվտանգության նավերի կողմից թուրքական ջրային տարածքները խախտելու վերաբերյալ:
Թուրք նախարարն ընդգծել է, որ բարիդրացիական լավ հարաբերությունները պահպանելու համար չի կարելի ընդունել նման խախտումները:
Հույն նախարարն էլ իր հերթին կարևորել է երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները և ասել, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ չունի և չի կրկնվի:
Սթիլիանիդեսը հայտնել է նաև, որ տեղի ունեցածի մասով ուսումնասիրություն է սկսվել և զարգացումների մասին թուրքական իշխանությունները կտեղեկացվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |