Քաղաքական09:34, 25 Սեպտեմբեր 2024
Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բաքվում հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ: Այն անցկացվել է պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն, Ցամաքային զորքերի հմարանատար գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն և ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն:
Օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նշենք, որ Գյուլերն Ադրբեջան էր մեկնել սեպտեմբերի 24-ին՝ մասնակցելու Բաքվում մեկնարկած «ADEX 2024» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես-վաճառքին: Այն ավարտվելու է սեպտեմբերի 26-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |