Քաղաքական12:41, 25 Սեպտեմբեր 2024
Թուրքիայում 1029 անօրինական միգրանտ է հայտնաբերվել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարություն է տարածել երկրում 4 օր ի վեր անցկացված «Kalkan-27» օպերացիայի վերաբերալ, որոնք միտված էին անօրինական միգրացիա կազմակերպողների և անօրինական միգրանտների հայտնաբերմանը:
Ըստ այդմ՝ գործողությունն իրականացվել է երկրի 27 նահանգում, ինչի արդյունքում հայտնաբերվել է 84 կազմակերպիչ և 1029 անօրինական միգրանտ:
Նախարարի համաձայն՝ կազմակերպիչներից 25-ին կալանավորել են, իսկ 7-ն ազատ է արձակվել՝ դատական վերահսկողության պայմանով: Միգրանտները տեղափոխվել են համապատասխան վայրեր՝ իրենց երկիր հետ ուղարկվելու համար:
«Մեր երկրի բոլոր շրջաններում իրականացված գործողությունները վճռականորեն շարունակվելու են»,-շեշտել է նա՝ հավելելով մարդկանց առտրով զբաղվողներին այլևս հնարավորություն չտալու մասին:
«Ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի» և «Սահմանային անցակետերի շրջանային վարչության» ու «Գաղթի կառավարման վարչության» կոորդինացմամբ գործողությունն իրականացվել է Իզմիրում, Էդիրնեում, Քոջաէլիում, Մուղլայումի, Վանում, Անթալիայում, Ստամբուլում և շարք այլ նահանգներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |