Քաղաքական12:21, 25 Սեպտեմբեր 2024
Ժամանակն է սկսել մի գործընթաց, որով սիրիացի փախստականները կգնան Սիրիա
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Բահաթթին Յուջելը անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի այն հայտարարությանը, ըստ որի՝ Սիրիայից դուրս գտնվող սիրիացիների համար ընդհանուր համաներման որոշում կկայացվի։
Միջանկյալ նշենք Բաշար ալ-Ասադի հայտարարությունը․
«Բոլոր այն սիրիացիները, որոնք լքել են Սիրիան, այդ թվում՝ դասալիքները ներառված են համաներման շրջանակներում և նրանց նկատմամբ հետաքննություն չի իրականացվի, չեն հետապնդվի, եթե վերադառնան Սիրիա սահմանված ժամկետում»։
Նախկին նախարարը նշել է, որ վերոհիշյալ հայտարարությունը վերացրել է Թուրքիայում սիրիացիների համար բնորոշված փախստականի ժամանակավոր կարգավիճակը ու ըստ այդմ, անհրաժեշտ է սկսել մի գործընթաց, որպեսզի փախստականները գնան իրենց երկրներ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի դրությամբ Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 3.103.606 սիրիացի կա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |