Քաղաքական12:23, 25 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի առևտրի նախարարը դրական զարգացումներ է կանխատեսում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում «Անատոլիայի առյուծներ գործարարների ասոցացիայի» (ASKON) ամերիկյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառմանը:
Բոլաթը պնդել է, թե Թուրքիան պետություն է, որը վերջին 22 տարվա ընթացքում ամենալավ կերպով է կարողացել կառավարել ստեղծված ճգնաժամերը՝ աշխարհում պատերազմների և մեծ լարվածությունների ֆոնին:
Նա անդրադառնալով Թուրքիայի արտաքին առևտրում երկրի ունեցած դիրքին, ընդգծել է, որ 1987-ին ամսական 1 մլրդ դոլարի հասնող առևտուրն այսօր 1 մլրդ դոլար կազմում է միայն օրվա կտրվածքով:
Բոլաթը հատկապես ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա և ընդգծել, թե երկու երկրների միջև վերջին 4 տարում կարևոր առաջընթաց է գրանցվել:
Նա հայտնել է, որ ընթացիկ տարվա՝ 2024-ի համար ակնկալվում է առևտրի 35 մլրդ դոլարանոց ցուցանիշ:
«Մենք բոլորս առաջիկա ժամանակահատվածում թուրք-ամերիկյան հարաբերություններում և մի շարք ոլորտներում նոր դրական զարգացումների ականատեսը կլինենք»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Բոլաթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին սեպտեմբերի 21-ին էր մեկնել ԱՄՆ-ի Նյու Յորք Քաղաք: Վերջինս անտեղ է մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |