Քաղաքական14:52, 26 Սեպտեմբեր 2024
Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրում է Իսրայելին աջակցելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան «NBS News» հեռուստաալիքի թղթակից Քեիր Սիմմոնսին։
Հարցազրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կողմից Պաղեստիինի Գազայի հատվածում իրականացվող գործողություններին և նշել, որ մի շարք Արևմտյան երկրներ շարունակում են լռել՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների։
Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի որոշ դաշնակիցներ նույնիսկ կանգնած են Իսրալելի կողքին։
«Այս պահին ԱՄՆ-ում ենք և ԱՄՆ էլ այդ երկրներից մեկն է»։
Հիշեցնենք, որ Էրդողանը Թուրքիա է վերադարձել սեպտեմբերի 26-ին։ Նա սեպտեմբերի 21-ին մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-ր նստաշրջանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |