• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:07, 27 Սեպտեմբեր 2024

Էրդողան. «Իմ ցանկությունն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև զարգացումները կարգավորենք»

Էրդողան. «Իմ ցանկությունն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև զարգացումները կարգավորենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում «Թուրքական տանը» պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին՝ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարաչպետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս իր տված ուղերձներում նշել է, որ ցանկանում է թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները հասցնել ավելի բարձր մակարդակի։

Լրագրողի «Հանդիպման ընթացքում, հատկապես հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքը, հնարավո՞ր է կայացվեն որոշումներ, որոնք Թուրքիա-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն ավելի առաջ տանեն» հարցին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը նշել է.

«Երբ նայում ենք հարգելի Փաշինյանի մոտեցմանը, նա բացասական տրամադրված չի երևում։ Մեզանից ցանկանում են, որ, որպես Թուրքիա, պահ առաջ ապահովենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, որ հանգստության մեջ ապրեն որպես հարևաններ։ Մենք էլ, առանց այդ էլ, դա ենք ձգտում, դա ենք ջանում»։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս պահին Ադրբեջանը նման սպասում, ձգտում ունի ու Հայաստանի մեջ ևս դա տեսանելի է։ Թուրքիան կարծում է, որ ձևավորվելիք հանգստության և խաղաղության մթնոլորտը բոլորի համար լավագույնն է լինելու։

«Իմ ցանկությունն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս զարգացումները, տա Ալլահը, աստիճանաբար կարգավորենք, լուծենք, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա այս խնդիրները հաղթահարելու միջոցով արդեն ընկնենք հունի մեջ։ Քանի որ երկու կողմերն էլ իրականում կողմ են խաղաղությանը»,-շեշտել է Էրդողանը։

Ինչպես նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղությունը երկու երկրների համար էլ կբացի նոր հնարավորությունների և ձեռքբերումների դուռ։ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը ևս դրական  ազդեցություն կկրի խաղաղության գործընթացի դրական հանգուցալուծումից։

Աղբյուր`    Anadaolu.ajansi

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}