Քաղաքական15:21, 27 Սեպտեմբեր 2024
Ասադի գլխավոր խորհրդականի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցից առաջ հայտարարել էր, որ Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար պատրաստ է Սիրիայի տարածքից դուրս հանդիպել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Էրդողանի վերոնշյալ հայտարարությանը արձագանքել է Բաշար ալ-Ասադի գլխավոր խորհրդական Բուսեյնա Շաբան։
Շաբանը մասնավորապես նշել է, որ Թուրքիան չի ընդունում Սիրիայից իր զինվորների դուրս բերման բանակցությունները ու այլ հարցերի շուրջ իրենք հրաժարվում են նստել սեղանի շուրջ։ Ընգծելով, որ Թուրքիան Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցը օգտագործում է սեփական շահերի համար, Շաբանը հավելել է.
«Թուրքիան գրավում է մեր հողերի մի մասը և վտանգավոր թուրքացման քաղաքականություն է իրականցնում»։ Սիրիայի գլխավոր խորհրդականի արած այս հայտարարությունը թուրքական մամուլում որակվել է «սկանդալային»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |