Ցեղասպանություն16:39, 27 Սեպտեմբեր 2024
Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց Թուրքիայից կաշառք ստանալու մեջ

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն չանելու համար։ Ադամսին մեղադրում են դավադրության, խարդախության և կաշառակերության համար։
Նշվում է, որ 2022-ի ապրիլին Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Թուրքիայի այդ ժամանակվա գլխավոր հյուպատոս Ռեյհան Օզգուրն քաղաքապետ Ադամսի տեղակալից՝ ազգությամբ ադրբեջանցի Ռանա Աբասովայից մի քանի անգամ երաշխիքներ է պահանջել, որպեսզի Ադամսը չխոսի Հայոց ցեղասպանությունից՝ մատնանշելով, որ դա չափազանց զգայուն հարց է Թուրքիայի կառավարության համար։
Դատախազները նշում են, որ Աբասովան հաստատել է, որ Ադամսը հայտարարություն չի անի և Ադամսն էլ նման հայտարարությամբ հանդես չի եկել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |