Ռազմական20:42, 01 Հոկտեմբեր 2024
Լավրովն անդրադարձել է Թուրքիային վաճառված «S-400»-ի գործարքին

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Թուրքիայի հետ կնքած «S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի» վերաբերյալ համաձայնագրին։
Լավրովը նշել է, որ ըստ համաձայնագրի պայմանների՝ զենք ստացող երկիրը, տվյալ դեպքում Թուրքիան նախքան դա վերավաճառելը իրականացնելը պետք է ՌԴ-ից հաստատում ստանա։
«Թուրքիային պատկանող S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չկա։ Պրն Էրդողանը փորձառու պետական գործիչ է և կայացնում է որոշումներ, որոնք ձեռնտու կլինեն իր ազգին։ Զենքի վաճառքի պայմանագրում կա հավելված, որը կոչվում է վերջնական օգտագործողի հավաստագրում։ Այս հավաստագրով ապրանք ստացող երկիրը պիտի վաճառող երկրից ստանա անհրաժեշտ թույլտվությունները գնված զենքի հետ որևէ այլ բան անելու համար», ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |