Քաղաքական09:53, 02 Հոկտեմբեր 2024
Էրդողանը կոչ է արել ճանաչել Պաղեստին պետությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթաբի հետ:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի հարցին, ինչպես նաև Գազայի հատվածի և Լիբանանի շուրջ տիրող իրավիճակին՝ Իսրայելին մեղադրելով ցեղասպանություն իրականացնելու մեջ:
«Իսրայելի՝ իրավունքին և օրենքին հակառակ օկուպացիայի և անեքսիայի փնրտուքների դեմ մեր վերաբերմունքը ցույց տալը բոլոր պետությունների և միջազգային կառույցների առաջնային պարտականությունն է:
Մենք այս ընթացքում պետք է լինենք Լիբանանի ժողովրդի և կառավարություն կողքին»,-ասել է նա:
Բացի այդ, Էրդողանը Պաղեստինը ճանաչելու կոչ է արել այն պետություններին, որոնք դեռևս չեն ճանաչել այդ պետությունը:
«Հոկտեմբերի 7-ից այս կողմ 9 պետություն ճանաչել է Պաղեստին պետությունը: Մենք կրկնում ենք մեր կոչը այն երկրներին, որոնք չեն արել սա»,-եզրափակել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |