Քաղաքական10:40, 02 Հոկտեմբեր 2024
Թուրքիան Լիբանանից իր քաղաքացիների տարհանման ծրագիր է մշակել
Թուրքիայի արտգործնարարությունը հայատարարություն է տարածել Լիբանանում տեղի ունեցողի համատեքստում իր քաղաքացիների տարհանման պլանի վերաբերյալ:
«Պատրաստվել են մեր քաղաքացիներին ծովային կամ օդային տարբերակով տարհանելու համար այլընտրանքային պլանները»,-ասվել է հայտարարության մեջ:
Բացի այդ, դրանում ընդգծվել է, որ Լիբանանում տիրող անվտանգային վիճակը կարող է էլ ավելի վատանալ:
Ըստ նախարարության հայտարարության, ծրագիրն իրականացնելու համար ձևավորվել է «Արտաքին գործերի նախարարության կոորդինացման և աջակցման կենտրոն»:
Նշվել է, որ գործողությունները կատարվելու են ԱԳ նախարարության, ոստիկանության գլխավոր վարչության և միգրացիայի կառավարման վարչության աշխատակիցներից կազմված անձնակազմի միջոցով:
Հիշեցնենք, որ Իսրայելը հոկտեմբերի 1-ին ցամաքային «Հյուսիսային նետեր» ռազմագործողությունն էր մեկնարկել Լիբանանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |