• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 05:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:15, 04 Հոկտեմբեր 2024

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները

Ստամբուլում կայացել է Միջին միջանցքի կապուղիներից մեկը հանդիսացող Լապիս Լազուլի երթուղու երկրների (Ադրբեջան, Վրաստան, Աֆղանստան, Թուրքմենստան, Թուրքիա) տրնասպորտի նախարարների հանդիպումը։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթում նշել է, որ «Թուրքիան արևելքից եկող գոյություն ունեցող գծերի և Զանգեզուրի միջանցքի նման պլանավորվող նոր գծերի հետ միասին ամենօրյա ռեժիմով աշխատում է նաև հարավից եկող երթուղիների ուղղությամբ, ինչպիսին է Զարգացման ճանապարհը»։

Նա նշել է, որ Իրաքի և Պարսից ծոցի երկրների հետ ցանկանում են իրականացնել «Զարգացման ճանապարհի նախագիծը», որը կկապի Պարսից ծոցը Թուրքիային, ինչպես նաև հավելել, որ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Բուլղարիայի հետ՝ բացելու երկրորդ երկաթուղին, որպեսզի խցանումներ չլինեն: 

Անդրադառնալով Լապիս Լազուլի երթուղու երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը, թուրք նախարարն ասել է․ «Նրանք հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ներդրումները, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի սակագնային և մաքսային պրակտիկան, վարչական հարցերը, անվտանգության միջոցառումները և ռիսկերի կառավարումը»։ 

Ուրալօղլուն երկկողմ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։

Թուրք նախարարը X–ում գրել է, որ իր «թանկագին» գործընկերոջ հետ քննարկել են Ասիայի և Եվրոպայի միջև ուժեղ և ռազմավարական կապ ապահովող Միջին միջանցքի հարցը։

«Շարունակելու ենք աջակցել յուրաքանչյուր ոլորտում ջան Ադրբեջանին և համագործակցության մեջ լինել մեր եղբայրների հետ»,-գրել է Ուրալօղլուն։

Աղբյուր`    trthaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}