Քաղաքական09:38, 08 Հոկտեմբեր 2024
Էրդողան. «Աշխարհը խաղաղ չի լինելու, քանի դեռ պատասխանատվություն չի կրում Գազայի ցեղասպանութան համար»

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցում տեղադրած տեսաուղերձով անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին:
«ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև բնռկված լայնածավալ ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ Էրդողանն ասել է.
«1 տարի աշխարհի աչքի առաջ ուղիղ եթերում խոշտանգվողն ամբողջ մարդկությունն է, մարդկության ապագայի հույսերը:
Աշխարհը, որը պատասխանատվություն չի կրում Գազայում տեղի ունեցող ցեղասպանության համար, խաղաղ չի լինելու»:
Էրդողանը տեսաուղերձի վերջում թուրքերեն, անգլերեն, արաբերեն և եբրայերեն կրկնել է հետևյալ միտքը. «Իսրայելի կողմից իրագործվող ցեղասպանությունը սպանում է պաղեստինցիներին: Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը սպանում է մարդկությանը»:
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ն էր դիմել նախահարձակ գործողությունների՝ մտնելով Իսրայել և գերեվարելով հարյուրավոր քաղաքացիական անձանց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |