Տնտեսական14:43, 08 Հոկտեմբեր 2024
Վերջին 8 ամսում Թուրքիայից Իրաք արտահանումները կազմել են 8.4 մլրդ դոլար
Թուրքական մեդիայում լայնորեն տարածվում է այն տեսակետը, որ Թուրքիայի և Իրաքի միջև քաղաքական և դիվանագիտական հարաբերություններում դրական զարգացումներ են տեղի ունենում, որն էլ իր նույնանման ազդեցությունն է ունենում երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության շրջանակում։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն, 2024-ի 8 ամսվա ընթացքում Թուրքիայից Իրաք է արտահանվել 8.4 մլրդ դոլարի ապրանք:
Իրաքից Թուրքիա իրականացված ներկրումներն էլ կազմել են 1.1 մլրդ դոլար:
Նշվում է նաև, որ նախորդ տարում՝ 2023-ին երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 14.3 մլրդ դոլար, որից միայն 12.8-ը եղել է արտահանումը:
Վերոնշյալ տվյալների համաձայն, Թուրքիան վերածվել է այն երկրներից մեկի, որոնց հետ Իրաքն ամենից շատն է առևտուր իրականացնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |