Քաղաքական09:14, 08 Հոկտեմբեր 2024
Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույց

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Էրդողանը գոհունակություն է հայտնել առ այն, որ երկկողմ հարաբերություններն ամրապնդվում են և զարգանում։
Նա նշել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվելու է, այդ թվում՝ շարունակելու են նաև առաջիկայում տարբեր առիթներով մանրամասն քննարկել թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում առկա խնդիրները։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը շնորհավորել է Պուտինի ծննդյան օրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |