Քաղաքական10:49, 09 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի ԱԺ նախագահ․ ԱՄՆ նախագահի խոսքերը մարդկության համար անընդունելի են

Թուրքիայի խորհրդարանի նապագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել «2024-2025 բարձրագույն կրթության ակադեմիական տարվա բացման արարողության» ժամանակ:
Նա, անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողություններին, դրանք որակել է «Գազայում տեղի ունեցող դաժանություն»:
Քուրթուլմուշն այս համատեքստում մեղադրանքներ է հնչեցրել նրանց նկատմամբ, ովքեր անտարբեր են տեղի ունեցողի հանդեպ: Խորհրդարանի ղեկավարը այդպիսի մարդկանց բնորոշել է «արյունոտ ձեռքեր» ունեցողներ:
Բացի այդ, թուրք պաշտոնյան մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ նախագահի հասցեին՝ նրա խոսքը որակելով «անընդունելի հումանիզմի տեսանկյունից»:
«Վերջերս ԱՄՆ նախագահի կողմից ասվածն անկարելի է ընդունել մարդկային տեսանկյունից: Ի՞նչ էր ասել. «Թո՛ղ ձեր տված պատասխանը լինի չափավոր, թո՛ղ ձեր հարձակումը լինի չափավոր»,-հավելել է նա, ապա հռետորական հարց ուղղել.
«Հետաքրքիր է, թե որևիցե կերպով այս պահին Իսրայելի կողմից տրվելիք չափավոր պատասխանի համար քանի՞ հազար անմեղ մարդ պետք է մահանա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |