Քաղաքական15:14, 09 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում են (Տեսահոլովակ)
Բեյրությում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բարըշ Ուլուսոյը մանրամասներ է ներկայացրել թուրքական կառավարության՝ Լիբանանից սեփական քաղաքացիների տարհանման գործողության վերաբերյալ:
Նա հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող 2 նավ հասել է Բեյրութի նավահանգիստ:
«Այս նավերը պատրաստ են լինելու մոտավորապես 2.000 մարդ տարողունակությամբ մեզ դիմած քաղաքացիներին Լիբանանից տեղափոխել Մերսին»,-ասել է նա, ապա հայտարարել, որ այսպիսի չափերով տարհանման գործընթաց աշխարհում առաջին անգամ է տեղի ունենում:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարության և պաշտպանության նախարարության կոորդինացմամբ նավերը Լիբանան են հասցրել 300 տոնա հումանիտար բեռ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունն էր հոկտեմբերի 8-ին հայտարարել, որ վաղը մեկնարկելու է Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիների տարհանման գործընթացը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |