Քաղաքական09:23, 09 Հոկտեմբեր 2024
Թուրքիան դատապարտել է Պակիստանում տեղի ուենցած ահաբեկչական հարձակումները

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Պակիստանի Հյուսիսային Վեզիրիստանի շրջանում և Քարաչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:
Հայտարարության մեջ թուրքական կողմը խստորեն դատապարտել է իրադարձությունը, ինչպես նաև ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին:
«Մենք խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Պակիստանի Հյուսիսային Վեզիրիստան շրջանում և Քարաչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները»,-ասվել է հայտարարության մեջ:
Ընդգծվել է նաև, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Պակիստանին ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Պակիստանի հարավային հատվածում գտնվող քաղաքի Ջիննահ միջազգային օդանավակայանի մոտակայքում չինական ընկերության աշխատակիցներին տեղափոխող մեքենաների շարասյան վրա պայթյունային հարձակումներ էին իրականացվել:
Հարձակման հետևանքով 3 մարդ էր մահացել, իսկ 17-ը՝ վիրավորվել: Հարձակման իրականացումն իր վրա էր ստանձնել «Բելուչի ազատագրական բանակ» անունով կազմակերպությունը:
Բացի վերոնշյալ դեպքից ավելի վաղ էլ՝ հոկտեմբերի 5-ին Պակիստան-Աֆղանստան սահմանին գտնվող Հայբեր Պահթունհըվա նահանգի Հյուսիսային Վեզիրիստանի շրջանում էր արտակարգ դեպք գրանցվել: Պակիստանցի թալիբան զինյալների հետ բռնկված մարտում Պակիստանի 6 զինվորական էր սպանվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |