Քաղաքական11:07, 10 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի զրպարտանքներին
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացի՝ Թուրքիայի նախագահին թիրախավորող գրառմանը:
Հայտարարության մեջ ասվել է. «Իսրայելի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ մեր երկրի և հարգարժան նախագահի նկատմամբ քննադատությամբ լի և թիրախավորող գրառում է արել:
Մենք այդ հայտարարությունը գնահատում ենք որպես ուշադրություն գրավելու և օրակարգը շեղելուն միտված գրառում ու անհաջող հոգեբանական հարձակման փորձ:
Մենք ակնկալում ենք, որ Իսրայելի ԱԳ նախարարը պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանության մեջ իր ունեցած դերից բացի արդարության առաջ պատասխան կտա:
Թուրքիան շարունակելու է դեմ լինել Իսրայելի ճնշիչ քաղաքականությանը և ամենաուժեղ աջակցությունը տրամադրել պաղեստինցիներին»:
Նշենք, որ Կացի՝ X-ում կատարած գրառման մեջ ասվել էր.
«Հոկտեմբերի 7-ի ջարդերի տարելիցին ազատ աշխարհը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հանցագործներին, իսկ բռնապետ Էրդողանը գովաբանում է նրանց»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |