Քաղաքական09:55, 10 Հոկտեմբեր 2024
Էրդողանը կայցելի Ալբանիա և Սերբիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ից 11-ը լինելու է Ալբանիայում և Սերբիայում:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Էրդողանի այցի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացման շուրջ:
Էրդողանը երկու երկրներում էլ գլխավորելու է պետությունների միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը:
Բացի այդ, նա Ալբանիայում մասնակցելու է Թուրքիայի կողմից ֆինանսավորվող Տիրան Նամազգայ մզկիթի բացման արարողությանը, որին ներկա է գտնվելու նաև այդ երկրի վարչապետ Էդի Ռաման:
Նախատեսվում է նաև Թուրքիայի նախագահի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մասնակցությունը Սերբիայում կայանալիք գործարար համաժողովին:
Էրդողանի օրակարգում են լինելու համաշխարհային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Բալկաններում և Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակն ու Լիբանանի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացվող գործողոթյունները:
Այցերի ընթացքում նախատեսվում են տարբեր համաձայնագրերի ստորագրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |