Քաղաքական11:23, 10 Հոկտեմբեր 2024
Հաքան Ֆիդան. «Ռուս-ուկրաինական պատերազմի տարածման վտանգը ավելի մեծ է, քան երբևէ»
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Խորվաթիայում կայացած Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա գագաթնաժողին։ Ելույթի ընթացքում թուրք նախարարը վերահաստատեց աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Նա նաև ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի տարածման վտանգը ավելի մեծ է, քան երբևէ։ Նրա խոսքով, կայուն լուծումը հնարավոր է դառնում բանակցություններում ներգրավելով բոլոր կողմերին, այդ թվում՝ Ռուսաստանին։
Ֆիդանն ընդգծել է, որ պարենային անվտանգությունը, նավարկության ազատությունը, միջուկային էներգետիկայի ոլորտների պաշտպանությունը և կարևոր ենթակառուցվածքները կարող են մեղմել պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունները։
Գագաթնաժողավի շրջանակներում Ֆիդանը հանդիպել է նաև Խորվաթիայի արտգործնախարարի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |