• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2026
Հինգշաբթի 07:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:20, 10 Հոկտեմբեր 2024

Աքար. «Հրադադարի հաստատումը Գազայում, Հորդանան գետի արևմտյան ափին ու Lիբանանում կարևոր է»

Աքար. «Հրադադարի հաստատումը Գազայում, Հորդանան գետի արևմտյան ափին ու Lիբանանում կարևոր է»

Թուրքիայի ազգային մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը խորհրդարանում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի պատվիրակության նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։

Աքարը  նշել է, որ ուրախ են Պաղեստնինի հարցում Իսրայելին ուղղված Ֆրանսիայի  ձեռնարկած կանխերգելիչ միջոցառումների համար։ Նա նաև հավելել է, որ բարձր են գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հայտարարությունները Գազայում անհապաղ քաղաքական լուծմանը վերադառնալու ու Իսրայելին զենքի էմբարգո սահմանելու կոչերի վերաբերյալ։

«Մենք գիտենք, թե Ֆրանսիան ինչ զգայուն է մարդու իրավունքների ու համամարդկային արժեքների նկատմամբ։ Ֆրանսիան մեզ համար առանձնահատուկ և կարևոր տեղ ունի, քանի որ մեր դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունները ձեզ հետ ունեն 600 տարվա վաղեմություն։ Մենք որպես դաշնակիցներ ՆԱՏՕ-ի շրջանակներում շարունակում ենք մեր աշխատանքը»,- նշել է թուրք պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայում ապրում է մոտ 1 մլն թուրք, որոնցից մոտ 400.000-ը երկքաղաքացի են։ Ըստ Աքարի՝ կողմնակալ ու բացասական որոշումները կանխելու առաջին պայմանը երկխոսության ուժեղացնում է։

Աքարը նշել է, որ Թուրքիայի սահմանը Իրաքի և Սիրիայի հետ նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանն է  ու ընդգծել, որ  նաև այդ պատճառով ինչ-որ առումով Թուրքիան ջանքեր է գործադրում թե՛ ԵՄ-ի,  և թե՛ ՆԱՏՕ-ի անվտանգությունն ապահովելու համար։

«Այս հարցում մենք ակնկալում ենք փոխըմբռնում և համագործակցություն մեր ընկերներից և դաշնակիցներից, հատկապես Ֆրանսիայից։ Պաղեստինի հարցում էլ պետք է միասին աշխատենք հրադադարի հասնելու համար։ Հրադադարի հաստատումը Գազայում, Հորդանան գետի արևմտյան ափին ու  Լիբանանում, թե՛ մեր ապագայի, թե՛ այնտեղի անմեղ մարդկանց համար մեծ նշանակություն ունի»,-շեշտել է Աքարը։

Կամբոնն իր հերթին անդրադառնալով երկու երկրների միջև  խաղաղության ու անվտանգության հարցերի շուրջ երկխոսության կարևորությանը, նշել է, որ Ֆրանսիան զգայուն է այս տարածաշրջանում Թուրքիայի ջանքերի ու ստանձնած դերի նկատմամբ և աջակցում է Թուրքիային։


 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}