Քաղաքական09:36, 11 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի և Ալբանիայի միջև 4 համաձայնագիր է ստորագրվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի կողմից երկու երկրների միջև համատեղ հայտարարություն է ստորագրվել:
Այն համաձայնեցվել է Թուրքիայի կառավարության և Ալբանիայի կառավարության միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ստեղծմամբ ձևավորված ռազմավարական համագործակցության խորացման համատեքստում:
Բացի այդ, կողմերի միջև ստորագրվել է համագործակցության մասին 4 համաձայնագիր, որոնք վերաբերում են կապի, կրթության և գյուղատնտեսության ոլորտներին:
Երկրի ղեկավարները հանդես են եկել նաև համատեղ մամուլի ասուլիսով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունն էր տարածել տեղեկություն, որ հոկտեմբերի 10-ին Էրդողանը մեկնելու է Ալբանիա, ապա Սերբիա: Նա Թուրքիա կվերադառնա հոկտեմբերի 11-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |