Քաղաքական10:26, 11 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի ԱԳՆ. «Միջազգային հանրությունը պարտավոր է Իսրայելին օրենքի դաշտ բերել»
Թուրքիայի արգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Լիբանանում ժամանակավոր տեղակայված ՄԱԿ ծառայողական ուժերի շտաբի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման վերաբերյալ:
«Մնեք դատապարտում ենք Իսրայելի կողմից Լիբանանում տեղակայված ՄԱԿ ծառայողական ուժերի ուղղությամբ իրականացված հարձակումը:
Իսրայելի կողմից Գազայի, Արևմտյան Ափի և Լիբանանի քաղաքացիականների նկատմամբ իրականացված կոտորածներից հետո ՄԱԿ ուժերի թիրախավորումը իր կողմից իրականացված ամեն քայլի անպատիժ մնալու հետևանքն է»:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար շարունակելու են աջակցել միջազգային իրավունքի շրջանակներում իրականացվող բոլոր նախաձեռնություններին:
Բացի այդ, նշվել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել Իսրայելի օրենքին համապատասխան գործելաոճը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |