Քաղաքական09:48, 16 Հոկտեմբեր 2024
«Միջազգային տիեզերական համագումարը» 2026-ին կանցկացվի Թուրքիայում

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը մեկնել է Իտալիայի Միլանո քաղաք՝ մասնակցելու աշխարհի ամենամեծ տիեզերական համաժողովին՝ «Միջազգային տիեզերական 75-րդ համագումարին» (IAC):
Նախարարը սոցցանցում կատարած հրապարակման մեջ նշել է, որ 2026-ին այն անցկացվելու է Անթալիայում:
Բացի այդ, նա հայտնել է, որ համագումարին մասնակցելու նպատակով մեկտեղվել են աշխարհի տարբեր տիեզերական գործակալություններ, ոլորտի առաջատարներ և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների:
Այս համատեքստում Քաջըրը շեշտել է մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունենալու մասին:
Նրա խոսքով, միջոցառմանը մասնակցում են նաև ոլորտին առընչվող մի շարք թուրքական ընկերություններ և կազմակերպություններ, որոնք ներկայացրել են Թուրքիայի ունեցած ծրագրերը և իրականացրել ծանոթացում՝ Անթալիայում «IAC»-ի անցկացման վերաբերյալ:
«Տիեզերական աշխատանքներում/ուսումնասիրություններում առաջնորդող պետություն լինելու և «Ազգային տիեզերական ծրագրի» նպատակներին հաջողությամբ հասնելու համար շարունակելու ենք ամրապնդել մեր միջազգային համագործակցությունը»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |