• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:35, 17 Հոկտեմբեր 2024

«Իսրայելական պատերազմական մեքենային» սատարող Էրդողանը մեղադրում է ՆԱՏՕ-ին՝ Իսրայելին աջակցելու համար

«Իսրայելական պատերազմական մեքենային» սատարող Էրդողանը մեղադրում է ՆԱՏՕ-ին՝ Իսրայելին աջակցելու համար

«Wsws.org» կայքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի նախագահի կողմից Հյուսիսատլանտային դաշինքի անդամներին (ՆԱՏՕ) ուղղված քննադատություններին կապված Իսրայելի գործողությունների հետ:

Ուշադրություն է հրավիրվել նաև այն բանի վրա, որ մինչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատում է նրանց, Թուրքիան շարունակում է համագործակցել Իսրայելի հետ, որը բնօրինակ տեքստում ունի հետևյալ ձևակերպումը. «Մինչ Թուրքիան շարունակում է կերակրել Իսրայելի պատերազմական մեքենան...»:

Այսպիսով, Էրդողանը հոկտեմբերի 14-ին «X»-ում կատարած գրառմամբ անդարդարձել էր Լիբանանում տեղակայված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) խաղաղապահ ուժերի հետ կապված միջադեպին, որն առնչվում էր այդ երկրում Իսրայելի գործողություններին:

«Այն տեսարանը, որ «ՄԱԿ»-ը նույնիսկ չի կարողանում պաշտպանել իր սեփական անձնակազմին, ամոթալի և մտագոհիչ է միջազգային համակարգի համար:

Իսրայելական տանկերը մտնում են «UNFIL»-ի տարածք, հարձակվում խաղաղապահ զորակազմի զինվորների վրա, նույնիսկ նրանց մի մասին վիրավորում, սակայն ՄԱԿ ԱԽ-ն այս ամբողջ «ավազակությունը» միայն տրիբունայից է դիտում:

Սրա անունն անօգնականություն է: Դա նշանակում է հանձնվել Իսրայելի ագրեսիային»,-ասել է Էրդողանը:

Կայքում տեղադրված նյութում զուգահեռ հղում է տրվում իսրայելական «Ynet» լրատվակայքին, որի համաձայն՝ Թուրքիան ամենևին էլ չի դադարեցրել Իսրայելի հետ առևտուրը:

«Այնուամենայնիվ, չնայած մինչ այժմ Իսրայել ապրանքների արտահանման թուրքական էմբարգոյին,  արտահանումը Պաղեստին շարունակվում է և դրա մեծ մասն անուղղակի ճանապարհներով հասնում է Իսրայելի տնտեսությանը»:

Աղբյուր`    Wsws.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}