Քաղաքական13:47, 17 Հոկտեմբեր 2024
Մերձավոր Արևելքում ընթացող ռազմագործողությունները կարող են հասնել Թուրքիա

Ստամբուլի «Զարգացման համալսարանի» կողմից 9-րդ անգամ կազմակերպվել է «Մերձավոր Արևելքի միջազգային սիմպոզիումը», որի խորագիրն է եղել «Մերձավոր Արևելքում նոր աշխարհաքաղաքական խզումներն ու անկախության խնդիրները»:
Գիտաժողովին մասնակցել են Մերձավոր Արևելքից եկած մի շարք մասնագետներ: Նրանցից մեկը՝ պորֆեսոր Շենոլ Դուրգունը Իսրայելի կողմից իրականացվող ռազամական գործողությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել:
Նա, մասնավորապես, նշել է, որ Մեձավոր Արևելքում բռնկված կրակը, գնալով, մոտենում է Թուրքիային:
Դուրգունը նկատի է ունեցել նախ Պաղեստինի Գազայի հատված, ապա նաև Մերձավոր Արևելքի այլ երկրների տարածք ներթափանցած ռազմագործողությունները:
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը հանգեցրեց Գազայում ռազմական գործողությունների բռնկման:
Դրա առաջին իսկ օրվանից թուրքական կառավարությունը որդեգրել է հակաիսրայելական քաղաքականություն, որն ընդհուպ հասցվել է մինչև առևտրատնտեսական հարաբերությունները կտրականապես դադարեցնելուն, չնայած այն բանին, որ բազմաթիվ լուրեր կան, որոնց համաձայն՝ առևտուրն այնուամենայնիվ շարունակվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |