Քաղաքական19:04, 18 Հոկտեմբեր 2024
Էրդողանն ընդունել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներին

«3+3» տարածաշրջանային խորհրդակացական հարթակի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։
Հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահականում։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
«Anadolu» գործակալությունը հայտնել է, որ ընդունելությունը տևել է մոտ 1 ժամ։ Քննարկվել են Հարավային Կովկասում մնայուն խաղաղության գործընթացը և տարածաշրջանային ու համաշխարհային հարցեր։
Ընդունելության ժամանակ նախագահ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ըմբռնումով ստեղծված հարթակին։ Էրդողանը նշել է, որ ուրախալի է, որ Հարավային Կովկասի պատկերը փոխվել է դեպի մնայուն խաղաղության։
Նախագահը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ում Իսրայելի դեմ զենքի մատակարարման էմբարգոն արդյունավետ քայլ կլինի Իսրայելին կանգնեցնելու համար, և որ Թուրքիան կշարունակի այդ մասին բարձրաձայնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |