Տարածաշրջան15:06, 18 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի ԱԳ նախարար. «Չենք աջակցի Իրանի դեմ ուղղված որևէ պատերազմի»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «Haber Global»-ի ուղիղ եթերում խոսել է թուրք-հունական և Իրան-Իսրայել հարաբերությունների մասին։
Անդրադառնալով Իրանի ու Իսրայելի միջև հնարավոր պատերազմին՝ Ֆիդանը նշել է, որ դա պետք է դիտարկել որպես մեծ հավանականություն։
Ֆիդանը նշել է. «Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում ինտենսիվ ջանքեր է գործադրել խաղաղության ապահովման և հակամարտությունների դադարեցման համար ու այդ պատճառով չենք աջակցում Իրանի հետ ցանկացած հակամարտության կամ մեկնարկի, որը կվերածվի պատերազմի։ Լիովին դեմ ենք դրան, բայց մյուս կողմից, եթե Իրանը գործում է սեփական ինքնապաշտպանության համար, իհարկե, դա իր իրավունքն է»։
Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններին՝ Ֆիդանն ընդգծել է, որ սկսվել է հարաբերությունների կարգավորման գործընթաց նախագահների մակարդակով։ Երկու երկրները ցուցաբերում են առավելագույն զգայունություն՝ լարվածությունը նվազեցնլու համար։
Ըստ Ֆիդանի, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կան բազմաթիվ խնդիրներ ու կա մի հեռանկար, թե ինչպես լուծել երկու երկրների համար ընդունելի ու շահավետ ձևով և այդ հեռանկարը աներևակայելի արժեքավոր է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |