Տարածաշրջան14:50, 18 Հոկտեմբեր 2024
Հաքան Ֆիդան. «3+3 հանդիպման ավարտին նախատեսում ենք ընդունել համատեղ հայտարարություն»

Ստամբուլում մեկնարկել է Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումը։ Նշենք, որ հանդիպումը ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան ֆիդանը «3+3»-ի հանդիպման բացման խոսքում հանդես է եկել ողջույնի խոսքով։
Նա մասնավորապես նշել է. «Հավաքվել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համար։ Մեր կողմից «3+3» սահմանված հարթակի գաղափարն առաջացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հրադադարն ապահոված 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը հետևած շաբաթների ընթացքում»։
Հարթակի հիմնական նպատակն էր պատասխանել Հարավային Կովկասին մոտիկից հետաքրքրող բոլոր հարցերի քննարկման հարթակի անհրաժեշտությանը։
«Չնայած հարթակի անունը 3+3 է, սրահում, ցավոք, մեր մի մասնակիցը բացակայում է։ Ցանկանում եմ ձեր առջև ևս մեկ անգամ հաստատել, որ մեր մոտ հարևան և բարեկամ Վրաստանի տեղը հավերժ է և կարող է միանալ այս հարթակին, երբ ցանկանա։
Հարգելի՛ մասնակիցներ, մեր մոտ աշխարհագրությունում տեղի ունեցող անհանգիստ գործընթացները, պատերազմները, Մերձավոր Արևելքում Իսրայելի առաջ բերած հումանիտար աղետն ու դաժանությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարևոր է տարածաշրջանային մակարդակով երկխոսությունն ու համագործակցությունը»,-ընդգծել է Ֆիդանը։։
«Հարավային Կովկասին մեր հայացքի հիմքում ևս տարածաշրջանին տեր կանգնելու մեր ընկալումն է։ Հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները լավագույնս գիտեն այդ տարածաշրջանի երկրները, և նրանք կարող են լուծել: Ըստ էության, որպես մեր այս տեսլականի դրսևորում, մենք նախատեսում ենք հանդիպման ավարտին ընդունել համատեղ հայտարարություն մեր հավաքի հիմնական արդյունքների վերաբերյալ»,- եզրափակել է Ֆիդանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |