Քաղաքական10:00, 21 Հոկտեմբեր 2024
Ֆիդանն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 21-ին Անկարայում հանդիպելու է ուկրաինացի իր գործընկերոջ Անդրիյ Սիբիհայի հետ:
Հանդիպման օրակարգում է լինելու երկու երկրների հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ տիրող իրավիճակը և մի շարք այլ հարցեր:
Ֆիդանը վերահաստատելու է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:
Թուրք նախարարն ուշադրություն է հրավիրելու այն բանի վրա, որ պատերազմի ընդլայնման սպառնալիքն օրեցօր աճում է:
Այս համատեքստում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն է հայտնելու աջակցել իրավիճակի հանգուցալուծմանը միտված նախաձեռնություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |