Տարածաշրջան11:49, 22 Հոկտեմբեր 2024
ԱԶԿ-ի խոսնակ. «Թուրքիան Կովկասի խաղաղության հարցում առանցքային դերակատար է»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ- AKP) խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանային խորհդակցական հարթակի հանդիպմանը։ Նա նշել է, որ հարթակի շրջանակներում Թուրքիայում էին Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի արտգործնախարարները: Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ընդունելության ժամանակ բարձրացված թեմաները չափազանց կարևոր են Հարավային Կովկասի խաղաղության հեռանկարի տեսանկյունից։
«Մեր նախագահը գնահատատականներ է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հարցում իրենց ցուցաբերած գործելակերպի համար։ Բացի այդ նշել է, որ դրան Վրաստանի միացումը ևս կարևոր է Կովկասի խաղաղության տեսանկյունից»,- ընդգծել է խոսնակը։
Ըստ Չելիքի՝ «ընդունելությանն ի հայտ եկած պատկերում Էրդողանի հղած ուղերձների շրջանակում երևաց, որ Թուրքիան հստակ կերպով Կովկասի խաղաղության հարցում առանցքային դեր կատարող երկիր է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |